ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել ուկրաինացի դիվանագետների, այդ թվում` Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին աշխատանքից ազատելու մասին։
Ընդհանուր առմամբ Զելենսկին 11 դեսպան է աշխատանքից ազատել։ Հրամանը հրապարակել են հուլիսի 19-ին` պետության ղեկավարի կայքում։
Նախագահն աշխատանքից ազատել է դեսպաններին Հայաստանի Հանրապետությունում, Վիետնամում և Կամբոջայի Թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում և Չիլիում, Հորդանանի Հաշիմիտ Թագավորությունում, Նիգերիայում, Գանայում, Բենինում և Սիերա Լեոնեում, ՀԱՀ–ում, Մարոկկոյում, ինչպես նաև ԱՄՆ–ում։
«Ինքներդ լուծեք ձեր հարցերը». Զելենսկին կոպտել է օդանավակայանի տնօրենին
Ավելի վաղ հայտնում էին, որ Զելենսկին որոշել է աշխատանքից ազատել 12 դեսպանի, բայց թե որ երկրների մասին էր խոսքը, չէր նշվում։
Ավելի ուշ նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն հայտնել էր, որ նախագահն այսպիսի որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «իրենց ժամկետից ավել են պաշտոնավարել, ոմանք՝ նույնիսկ երկու անգամ», – նշել էր նա։
Զելենսկու ավտոշարասյան միկրոավտոբուսը հարվածել է երեխաներ տեղափոխող ավտոբուսի
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հետ կանչված 12 դեսպանների փոխարեն միանգամայն նոր դիվանագետներ են նշանակվելու, Պրիստայկոն նշել է. «Բավական լուրջ դիվանագիտական փորձ ձեռքբերելու համար, շուրջ 20 տարի է անհրաժեշտ... Այդ պատճառով կարծում եմ, որ սիմբիոզ կլինի. նոր պաշտոնյաների թվում կլինեն ինչպես նոր դեմքեր, այնպես էլ փորձառու դիվանագետներ»։