«Սպուտնիկ» զբոսաշրջային գործակալության դեմ գո՞րծ է հարուցվել. պարզաբանում է Արամ Օրբելյանը

ԶԼՄ-ները գրում են` իբր իրավապահ մարմինները բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերել «Սպուտնիկ» զբոսաշրջային գործակալությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը հերքեց ԶԼՄ-ների տեղեկությունն այն մասին, որ իր աներոջ` «Սպուտնիկ» զբոսաշրջային գործակալության սեփականատեր Սուրեն Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Սպուտնիկը, Պարապլանն ու Ապարանը

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ «Սպուտնիկ» տուրիստական գործակալության սեփականատիրոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ գործակալությունում հայտնաբերված առանձնապես խոշոր չափի չարաշահումների հիմքով:

Օրբելյանը հայտնեց, որ գործակալության գործունեության հետ կապված ոչ մի խնդիր չի ծագել, իրավապահ մարմիններից  ոչ ոք նրանց չի դիմել և չի «անհանգստացրել»։

Մենք դիմեցինք նաև Քննչական կոմիտե, որտեղից հաղորդեցին, որ գործակալության հետ կապված ոչ մի քրեական գործ իրենց վարույթում չկա։

Ի՞նչ փոփոխություններ կլինեն Քոչարյանի գործում. Sputnik-ի զրուցակիցն Արամ Օրբելյանն է