Թուրքիայում միլիոնավոր փախստականների առկայությունը ծանրակշիռ հանգամանք է Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«ԵՄ-ն խուսափում է ճնշում գործադրել և վարում է բանակցություններ մի երկրի անդամակցության շուրջ, որը զավթել է իր անդամ պետության՝ Կիպրոսի տարածքի գրեթե 1/3 մասը։ »,- ասաց թուրքագետը։
Նրա խոսքով՝ շատ երկրներ Թուրքիային նույնիսկ ԵՄ ապագա անդամ են դիտարկում և դա է պատճառը, որ ԵՄ-ն խուսափում է Թուրքիայի վրա ճնշում գործադրել:
«Եվրամիության սիրալիր վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ առաջին հերթին պայմանավորված է աշխարհաքաղաքական շահով, շահ, որը վերջին տարիներին հստակ արտահայտում ստացավ. խոսքը փախստականների մասին է»,- նշեց թուրքագետը։
Չկայացած հանգիստ Թուրքիայում. «սև ցուցակները» խաթարել են մարդկանց արձակուրդը
Ըստ Սաֆրաստյանի՝ ներկայումս Թուրքիայի տարածքում բնակվում է 3,5 մլն փախստական, ինչի համար այդ երկիրը միլիոններ է ստանում ԵՄ-ից։