Խորհրդակցեցինք ու լուծման տարբերակ առաջարկվեց. Վանեցյանը` փայտի խնդրի մասին

Փայտի խնդիր ունեցող քաղաքացիների խնդրի կապակցությամբ առաջարկված լուծումը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ապօրինի անտառահատումների, անտառափայտի հետ կապված խնդիրների լուծման տարբերակ է առաջարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, որը նույնպես մասնակցել էր խորհրդակցությանը։

Ձերբակալվածներն ապահով վայրում են. Օսիպյանը` Իջևանի դեպքերով ձերբակալվածների մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, 13 անձ էր երեկ երեկոյան տեղափոխվել Իջևանի ԲԿ` ոստիկանների և Մ4 միջպետական ճանապարհը փակած՝ փայտի գործով զբաղվողների բախումների հետևանքով։

«Խորհրդակցությանը մասնակցում էին Տավուշի մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները։ Նրանց կողմից առաջարկություն եղավ, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը, փայտը հանի անտառից և համայնքի ղեկավարների կամ մարզպետարանների միջոցով այն քաղաքացիներին բաժանվի։ Այսինքն` քաղաքացին չպետք է մտնի անտառ»,–ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենի խոսքով` լուծումը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը։

Իջևանում բախումների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները դուրս են գրվել

Բացի այդ, ըստ նրա՝ Տավուշի մարզի անտառները կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելափայտ։ Տավուշի անտառները, Վանեցյանի խոսքով, կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, և կառավարությունը Անտառային օրենսգրքում փոփոխություն է նախաձեռնել, որպեսզի անտառի տարածքում հանգստի գոտիներ ստեղծվեն։

Վանեցյանը կոչ արեց քաղաքացիներին՝ բախումների այլևս չգնալ ու խնդիրները մարզպետարանի, համայնքի ղեկավարների հետ լուծել։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ, խոսելով ապօրինի անտառահատումների մասին, նշել էր, որ թույլ չեն տալու ապօրինություններ և խստագույնս պատժվելու է նա, ով կխախտի օրենքը։