Ծառահատումների հետ կապված քրգործերով մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձանց. Վանեցյան

Ապօրինի ծառահատումների առնչությամբ ավելի քան 10 քրգործ է հարուցվել միայն ԱԱԾ-ի կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ապօրինի ծառահատումների հետ կապված միայն մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում` պաշտոնատար անձանց։ 

Խորհրդակցեցինք ու լուծման տարբերակ առաջարկվեց. Վանեցյանը` փայտի խնդրի մասին
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան տեղի էին ունեցել բախումներ` ոստիկանների և ցուցարարների միջև, որի հետևանքով 13 անձ էր տեղափոխվել Իջևանի ԲԿ։

«Մեր կողմից հարուցված միայն մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում` պաշտոնատար անձանց։ Այդ գործը մեղադրական եզրակացություններով՝ ուղարկվել է դատարան»,-ասաց ԱԱԾ տնօրենը։

Իջևանում ևս երկու ակտիվիստի են ձերբակալել. «Ամենաազդեցիկներին են տանում»

Նրա խոսքով` ԱԱԾ–ն վերջին շրջանում ոչ միայն Տավուշի մարզում, այլ բոլոր խիտ անտառապատ մարզերում օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացրել։ Վանեցյանը նշեց, որ միայն ԱԱԾ-ի կողմից ապօրինի ծառահատումների մասով ավելի քան 10 քրգործ է հարուցվել, որոնցում ներգրավված են մի շարք պաշտոնատար անձինք` թե՛ անտառտնտեսության, թե՛ իրավապահ համակարգի աշխատակիցներ։

«Բոլոր քրեական գործերով Քննչական կոմիտեում քննություն է իրականացվում»,–ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն էր հրավիրվել, որի ժամանակ որոշում էր կայացվել, որ պետությունը կկարգավորի փայտի հավաքման պրոցեսը, և գյուղացիները կարող են համայնքի ղեկավարների կամ մարզպետարանների միջոցով վառելափայտ ձեռք բերել։

Ի՞նչ է տեղի ունեցել Իջևանում. բողոքի ակցիայի մանրամասները. տեսանյութ