Սարսափելի դեպք Հայաստանում. 95-ամյա կնոջը ծեծելով սպանել է 70-ամյա որդին

Գյուղում խոսում են, որ տղամարդը սպանվածի իրական որդին չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Նորապատ գյուղում գտնվող նախկին հաստոցաշինական գործարանի հանրակացարան ահազանգով հասած շտապօգնության խումբն արձանագրել է, որ 1924 թվականին ծնված կինը մահացած է։ Նրան անգիտակից վիճակում տեսել են հարևանները, որոնք էլ ահազանգել են 1-03:

«Ծնողիս «մամայով» էր դիմում». շիրակցի ֆերմերը հերքում է աղջկան թրաֆիքինգի ենթարկելու փաստը

Կատարվածի մասին տեղեկությունը հաղորդվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանած ծառայողները պարզել են կատարվածի մանրամասները։

Նախնական տվյալներով` 95-ամյա կնոջը ծեծելով սպանել է նրա հետ բնակվող 70-ամյա որդին, որը արագ հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։

Արտառոց դեպք Երևանում. մահացած տղամարդու երակում ներարկիչով ասեղ է եղել

Գյուղում խոսում են, որ տղամարդը սպանվածի իրական որդին չէ, քանի որ նրան որդեգրել են։ Ըստ որոշ լուրերի` առաջին անգամը չէ, երբ տղամարդը ձեռք է բարձրացնում խորթ մոր վրա։ Նա հաճախ է հարբած վիճակում վիճել մոր հետ։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Գավառում 18–ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել. իրավապահները պարզում են դրդապատճառը