Ռազմական ոստիկանությունը զորացրված զինծառայողներից գումար հավաքելու դեպք է բացահայտել

Մայորը զորացրված զինծառայողներից 2000-5000-ական դրամ է հավաքել, որպեսզի նրանք զորամասից տեղափոխվեն բնակության վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ զորամասերից մեկում դրամահավաքի դեպք է բացահայտվել։ Ռազմական ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքվել է 2000-5000-ական ՀՀ դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Զինվորներին մատուցվող սննդակարգում նոր մթերքներ կավելացվեն

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից:

Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը զինվորների հետ. նախագահը մարտական դիրք է այցելել