ՌԱԴԻՈ

Կարապետյան․ «Մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում»

Ընդամենը մի մարդու՝ ոստիկանությանը ներկայացրած բողոքով, որ իր նկատմամբ կատարվել է բռնություն և շորթում, Քննչական կոմիտեն քրեական գործ է հարցուցել։ Sputnik Արմենիային այս մասին ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
Sputnik
Կարապետյան․ «Մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում»

Օրեր առաջ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն և նրա ընկերոջը՝ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։

Ի՞նչ է իրականում կատարվել. գործարար Կարեն Կարապետյանի որդու բացառիկ հարցազրույցը

«Նման փորձ գրեթե չկա․ մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում, այն էլ այսպիսի ոչ անլուրջ քրեական գործ»,-ասել է Նարեկ Կարապետյանը։ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, իրեն վերագրվող մեղադրանքները չի ընդունում․ ասում է՝ ոչ մի ծեծ կամ շորթում չի եղել: Sputnik Արմենիային նա հանգամանորեն պատմել է դեպքի մանրամասները։

Նարեկ Կարապետյանին մեղադրող գործարարը ներգրավված է առևանգման քրգործում