ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Իջևան քաղաքում երեկ երեկոյան գրանցված բախումների հետևանքով 13 մարդ տեղափոխվել են հիվանդանոց։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։
Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի»,–գրել է Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Երեկոյան ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ էին գրանցվել, կան վիրավորներ։