ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik.Հայաստանի բնակիչը տուժել է մոսկվացի սիրուհու նախկին ամուսնու խանդի պատճառով։ Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», 42–ամյա հայն արտամուսնական կապի մեջ է մտել Մոսկվայի բնակչուհու հետ, որը մինչև այդ բաժանվել է ամուսնուց։ Վերջինս փորձել է ընտանիք վերադառնալ, այդ թվում` որդու համար (մայրը թույլ չի տվել տեսնել տղային)։
Իմանալով, որ կինը նոր ընկեր ունի` նախկին ամուսինը սկսել է սպառնալ նախկին կնոջը։ Անցած տարի ինչ-որ մեկն այրել է կնոջ ավտոմեքենան։ Հարևանների խոսքով` նա հաճախ է գնացել նախկին կնոջ` Ելենայի դռան մոտ և թակել այն։
Իսկ մի երեկո տղամարդը որոշել է մնալ շքամուտքում և «բռնացնել» սիրեկաններին։ Հանդիպելով նրանց` նա սիրեկանին կանչել է բակ` զրուցելու, իսկ փողոցում հանել է տրավմատիկ ատրճանակը և մի քանի անգամ կրակել «մրցակցին»։ Այժմ հայ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է, բայց, բժիշկների խոսքով, կկյանքին վտանգ չի սպառնում։
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը կարևոր խոստովանություն է արել
Ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինն իր սիրո համար եկել էր պայքարելու ոչ թե մենակ, այլ երկու ընկերների հետ։ Նրանցից մեկը մնացել է մեքենայի մեջ, մյուսը` դրսում։
Կովկասցի սիրեկանը, թերթի տվյալներով, դատվածություններ ունի Հայաստանում, իսկ 2019թ.–ի ձմռանը պատասխանատվության է ենթարկվել արդեն Մոսկվայում` թանկարժեք բաճկոն գողանալու համար։ Նա վարում է «Gelandewagen» մակնիշի ավտոմեքենա։