Աչքալուսանք՝ Զեյթունի Ռուբինյանց փողոցում ապրողներին. կարգավորվող լուսացույց կունենան

Առաջիկա ամիսներին Երևանի ևս մի քանի տասնյակ անցումներ լուսացույցներ կունենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Երևանի Ռուբինյանց փողոցում կարգավորվող լուսացույց է գործելու։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Աչքալուսանք՝ Զեյթունի Ռուբինյանց փողոցում ապրողներին. հետիոտնային անցումը, որի վրա նախկինում պարբերաբար մահացու վրաերթեր էին տեղի ունենում, կահավորվում է կարգավորվող լուսացույցով»,– գրել է նա:

Կարապետյանը նշել է, որ առաջիկայում քաղաքի ևս 13 անցման վրա կդրվի լուսացույց, իսկ մոտակա ամիսներին՝ մի քանի տասնյակը։

Վայ–վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Հայաստանում մտադիր են խիստ օրենք ընդունել