Մարգարիտա Սիմոնյանը ծաղրել է ԱՄՆ-ի սենատորի խոսքերը FaceApp-ում «ռուսական հետքի» մասին

Հայտնի լրագրողի խոսքով` հիմա ռուս ծրագրավորողներն ինչ էլ անեն, սուր քննադատության են ենթարկվում ամերիկյան քաղաքական գործիչների կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ռուսաստանում ստեղծված  FaceApp հավելվածի պատճառով ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին՝ ԱՄՆ սենատորի խոսքերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հղումն ուղարկե՞մ». Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է գերմանացի հակահետախույզներին

Սենատոր Չաք Շումերը Հետաքննությունների դաշնային բյուրոյին խնդրել է պարզել, թե ինչպես կարող են միլիոնավոր ամերիկացիների կողմից FaceApp ներբեռնած անձնական տեղեկությունները հայտնվել ռուսական կառավարության ձեռքերում։

«Աշխարհի ամենանորաձև հավելվածում` FaceApp–ում, ռուսական հետք են գտել։ Կատակ չեմ անում։ Բրիտանացի փորձագետները և ամերիկյան քաղաքական գործիչներից մեկն արդեն հայտարարել են, որ մինչ դուք ներբեռնում եք ձեր սելֆիները` կնճիռներով և սպիտակ մազերով, ծրագիրը մշակողները գողանում են ձեր մյուս լուսանկարները և տվյալները, ընդհուպ մինչև հարևանի շան ԴՆԹ-ն և փոխանցում Պետական անվտանգության ծառայություն և անձամբ Պուտինին։ Նրանք դա անում են այն պատճառով, որ ռուս մշակողներ են և վերջ»,-գրել է նա Telegram-ում։

Թքել է մոր դեմքին ու վռնդել հյուրերին. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է դստեր «ճգնաժամի» մասին

FaceApp հավելվածը մշակել է ռուսական Wireless Lab-ը, և այն արագ հայտնի է դարձել։ Հավելվածը թույլ է տալիս խմբագրել լուսանկարները, մասնավորապես՝ փոխել մարդու սանրվածքը, սեռը, տարիքը,  դիմահարդարում անել և դաջվածքներ ավելացնել։