ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Կրասնոդարի երկրամասում տեղի է ունեցել ծեծկռտուք՝ հայերի և չեչեների մասնակցությամբ։ Այդ մասին YouTube-ի իր ալիքում հաղորդել է Գրոզնու առաջին փոխքաղաքապետ Իսա Խաջիմուրադովը։
Վիճաբանությունը տեղի է ունեցել Վոդնիկի գյուղում՝ նախօրեի երեկոյան։
Տուժածներից մեկի խոսքով` ծեծկռտուքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չեչեններին մոտեցել են անհայտ անձինք և սկսել վիճել։
Փոխքաղաքապետը նշել է նաև, որ «հարձակվողները շփոթվել են», նրանք որոնել են ոչ թե չեչենների, այլ դաղստանցիների, որոնք ավելի վաղ ոչ սթափ վիճակում վիրավորել են հայուհիներին։
«Հայերն արդեն ներողություն են խնդրել տուժածներից, կոնֆլիկտը լուծվել է», – հայտարարել է Խաջիմուրադովը և խնդրել օգնության հասնող հայրենակիցներին մոռանալ միջադեպը։
Արտառոց դեպք Երևանում. կրակոցներ` ուրախության առիթով
«Կավկազ. Ռեալիի» պարբերականը հաղորդում է, որ ավելի վաղ համացանցում հայտնվել են ձայնագրություններ, որոնցում Չեչնիայի տուժած բնակիչներից մեկը հաղորդում է այն մասին, որ հարձակվողները մոտ 40 են և օգնություն է խնդրում համերկրացիներից, քանի որ վախենում է որ միջադեպը կարող է կրկնվել։
Վրաց-ադրբեջանական սկանդալ. Դավիթ Գարեջիից ադրբեջանցի սահմանապահները սրբապատկերներ են հանել
Ծեծկռտուքի մասնակիցները տեսաուղերձ են հրապարակել և հաստատել, որ տարաձայնությունները հարթվել են։