Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը կարող են միավորել էներգացանցերը. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ռուսական լրատվամիջոցին պատմել է էներգետիկ ոլորտի խոշոր նախագծի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտել 2-3 տարվա ընթացքում։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հայաստանն առաջարկում է էլեկտրականություն առաքել Իրաք

Նշենք, որ դեռևս 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի և էներգետիկ համակարգում անվտանգության կառավարման մակարդակի բարձրացման նպատակով համագործակցության մասին հուշագիր էին ստորագրել։

Ինչպես Ավինյանն է նշել, հայկական կողմն այսօր Վրաստանի և Իրանի հետ բարձրավոլտ գծեր է կառուցում։ Այս համագործակցությունը կարևորելով՝ փոխվարչապետը նշել է, որ անհրաժեշտ է համաժամանակյա դարձնել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի ցանցերի աշխատանքը։

Նրա խոսքով` ցանցերի միավորման նպատակը մեկ գլոբալ շուկայի և գլոբալ էներգետիկ ենթակառուցվածքի առկայությունն է։

«Մենք ուզում ենք կառուցել համակարգ, որը թույլ կտա սինխրոն աշխատել Ռուսաստանի հետ, կամ փոխակերպել հաճախականությունները, որպեսզի կարողանանք կապի մեջ լինել», – նշել է Ավինյանը։

Երևանի որոշ հատվածներում և բոլոր մարզերում էլեկտրաէներգիան կանջատվի

Ավելի վաղ փոխվարչապետը նաև հայտնել էր, որ Հայաստանը մտադիր է հրաժարվել ատոմային էներգետիկայից և այժմ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ նոր ԱԷԿ–ի կառուցման հարցով։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-20-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում կլինի։ Այցի ընթացքում փոխվարչապետը բանակցություններ կանցկացնի ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ։

Խափանման դեպքում Հայաստանը պետք է անջատվեր Իրանի համակարգից. փորձագետ

Դրանից բացի, Նյու Յորքում և Բոստոնում Ավինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների և հասարակական գործիչների հետ։