«Անլայք» Instagram-ը տարածում է գտել ևս 6 երկրում

«Անլայք» Instagram-ը փորձարկվել է ևս վեց երկրում, սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Պարզվում է՝ օգտատերը կարող է տեսնել սեփական լայքերի քանակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Կանադայում փորձարկված «անլայք» Instagram-ը տարածում է գտել նաև Իռլանդիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Այս մասին հայտնում է ixbt.com-ը:

25 միլիոն «հիվանդացած» սմարթֆոն․ վատ ցուցանիշ չէ նոր վիրուսի համար

Թե որքան մարդ է մասնակցում փորձարկմանը, հայտնի չէ։ Խոսվում է նաև, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է։ Լայքերի քանակը գլխավոր ժապավենում կամ օգտատերի անձնական էջում իսկապես չի երևում, բայց իբր թե օգտատերը հնարվարություն ունի դրանք ինչ-որ տեղ դիտել։

Հիշեցնենք՝ դեռ այս տարվա մայիսին Instagram-ը հայտարարել էր, որ Կանադայում փորձարկելու է հավելվածն՝ առանց լայքերի հաշվիչի։ Այն ժամանակ նախագծողները վստահեցնում էին, որ այս միջոցով փորձում են օգտատերերին կենտրոնացնել ոչ թե լայքերի, այլ կոնտենտի վրա։

Apple-ը էմոջիների միջազգային օրը նշում է նոր էմոջիներով. լուսանկարներ

Հայտնի անձանցից ովքե՞ր «ծերացան» մեկ շաբաթում. FaceApp հավելվածի վտանգները

Զգուշացեք. խաբում են. Հայաստանի բջջային օպերատորներից մեկը հաքերների թիրախում է հայտնվել