ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ստեփանավանի Չքնաղ գետում ձկների զանգվածային անկման միջադեպը հաստատվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
«Մեր տեսուչն այս պահին գետում հայտնաբերված ձկներից նմուշառում է անում։ Դրանք կներկայացվեն փորձաքննության»,– քիչ առաջ ասաց Անուշ Հարությունյանը։
Նա նաև հայտնեց, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն արդեն շաբաթվա վերջում։
Որսագողության և Սևանի սիգի խնդիրներն ինքնուրույն կլուծվեն. «հիանալի դեղատոմս» կա
Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան քաղաքով հոսող Չքնաղ գետում տեղացիներն այսօր մեծ քանակությամբ սատկած ձկներ էին հայտնաբերել։ Նրանց համոզմամբ, պատճառը Արմանիս գյուղում գործող ոսկու հանքից արտահոսող կեղտաջրերն են, որոնք լցվում են նախ Ձորագետ, այնտեղից էլ Ձորագետի վտակ Չքնաղ գետը։
Ավելի վաղ ՍԱՏՄ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ մամուլի հրապարակումն ընդունվել է որպես ահազանգ և ընթացք է տվել։