ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Այսօր առավոտյան Վայոց ձորի մարզի «Չարքյանդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. առկա է եղել ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ 0,1 խմ)»,–գրված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։
Քարաթափման հետևանքով մահացածները մայր ու դուստր են. նոր մանրամասներ
Քարերն ընկել են ոչ երթևեկելի հատվածում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին հուլիսի 14–ին տեղի էր ունեցել քարաթափում, որի հետևանքով քարերից մեկն ընկել էր մեքենայի վրա ու երկու մարդ էր մահացել` 35–ամյա մայրը և նրա 12–ամյա դուստրը։