ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության փոխնախարար է նշանակել Սրբուհի Գալյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ:
Գալյանը փաստաբան է, Փաստաբանների պալատի անդամ։
Հիշեցնենք, որ հուլիսի 3–ին արդարադատության ևս մեկ փոխնախարար էր նշանակվել Քրիստինե Գրիգորյանը։
Նոր նշանակում ոստիկանությունում. Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել