Լրագրող Գայանե Մանուկյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Ոստիկանության պաշտոնյայից կաշառք պահանջելու համար կալանավորված լրագրող Գայանե Մանուկյանը գործի նախաքննությանը կմասնակցի ազատության մեջ գտնվելու պայմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Լրագրող Գայանե Մանուկյանը 2 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Կաշառքի մեջ կասկածվող նախկին փոխնախարարը 15 միլիոն դրամի դիմաց ազատ կարձակվի

«Հուլիսի 15-ին  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի) բավարարեց  ներկայացված վերաքննիչ բողոքը և Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելը ճանաչեց թույլատրելի։ Գրավի չափ է սահմանվել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամը»,–նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Սահմանված չափով գումարը վճարելուց  և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Գայանե Մանուկյանը  գործի նախաքննությանը կմասնակցի ազատության մեջ գտնվելու պայմաններում:

Նոր մանրամասներ. բերման ենթարկված կինը Hzham.am-ի լրագրողն է. Armtimes.com

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից բերման էր ենթարկվել Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանը: Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նա հունիսի 18-ին  ներկայացել ճանպարհային ոստիկանության պաշտոնատար անձի աշխատասենյակ ու հայտնել, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։

ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է