«Ինքներդ լուծեք ձեր հարցերը». Զելենսկին կոպտել է օդանավակայանի տնօրենին

Նիկոլաևի օդանավակայանի տնօրեն Ֆյոդր Բառնայի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև խոսակցությունը չի ստացվել Բառնայի հեգնական հարցի պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի- Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Նիկոլաև, որտեղ էլ տեղի է ունեցել նրա և օդանավակայանի տնօրեն Ֆյոդր Բառնայի լեզվակռիվը: Այս մասին հայտնում է ուկրաինական "Обозреватель" հրատարակչությունը:

Նախագահի թեկնածու Զելենսկին այլ քաղաքական գործիչ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին` այլ

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ նիկոլաևյան օդանավակայանում տերմինալի կառուցման մասին զրույցը հունից հանել է օդանավակայանի տնօրենին: Խոսքը գնում էր ֆինանսական միջոցների մասին:

«Դուք ուզում եք մեզ օգնե՞լ, թե՞ էստեղ բոլորիս «շարք կանգնեցնել»»,-հարցրել է Բարնան Զելենսկիին: Դա բարկացրել է նախագահին. նա նախ հարցրել է՝ ո՞ւմ նկատի ունի օդանավակայանի տնօրենը, հետո արձագանքել. «Ինքներդ լուծեք ձեր հարցերը: Գնացի՛նք»:

Զելենսկին ցրել է Գերագույն ռադան. նա խնդրում է չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը

Տնօրենի համար անսպասելի է եղել զրույցի նմանատիպ ընթացքը. նա փորձել է կանգնեցնել Զելենսկուն՝ ասելով, որ օգնություն է խնդրում նախագահից, չէ՞ որ նա պատահական չի եկել այդտեղ: «Դուք ուզում եք գալ երկու տարո՞ւց, երբ այստեղ արդեն կառուցված կլինի օդանավակայանը»,-նախագահին դիմելով ասել է նա:

Սակայն խոսակցությունն այդպես էլ չի ստացվել: