Հիվանդություն Հայաստանի խաղողի այգիներում. պետությունը կօգնի՞ գյուղացուն

Արարատյան դաշտը միշտ ազատ է եղել ֆիլոքսերայից` խաղողի հիվանդությունից։ Բայց վերջին տարիներին հիվանդությունը թափանցել է նաև այստեղ։ Ոչ բոլոր գյուղացիներն են ֆինանսապես կարող պայքարել դրա դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ֆիլոքսերան (որդալվիճ) արդեն տարածվել է Արարատյան դաշտում, բայց խաղողի այգիների համար առայժմ ծայրահեղ վտանգ չի ներկայացնում։ Այդ մասին հայտարարեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Բուսասանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Հայկական խաղողի ու լոլիկի որակը կստուգվի նոր մակարդակում

Արարատյան դաշտը պտղաբուծության և խաղողագործության խոշորագույն կենտրոն է։ Մինչև 2000–ական թվականներն այստեղ ֆիլոքսերա գրեթե չի եղել։ Բայց մի քանի տարի առաջ հայտնվել են դրա առաջին, կետային օջախները, իսկ հիմա դրանք սկսում են վերածվել վարակված գոտիների։

«Հայտնի է, որ ֆիլոքսերան շատ արագ է տարածվում և տարբեր միջոցներով, նույնիսկ հողի տակ։ Բայց առայժմ դրա արեալը շատ չի մեծանում, և խաղողի նոր այգիների վարակման դեպքեր գրեթե չկան», – հայտարարեց Նիկոյանը։

Ֆիլոքսերան փոքր միջատ է, որը վնասում է խաղողի այգիների արմատները։ Դրա դեմ պայքարի միջոցները շատ քիչ են։ Դրանից կարելի է ազատվել երեք տարուց ոչ շուտ, այն էլ ` ոչնչացնելով խաղողի այգին և տնկելով նորը ։

Արարատյան դաշտն աշխարհում այն սակավաթիվ խաղողագործության գոտիներից է (Չիլիի և Կիպրոսի հետ միասին), որը զերծ է մնացել ֆիլոքսերայից։ Ուստի խորհրդային շրջանում այստեղ խիստ կարանտին են պահել, և թույլ չեն տվել այլ մարզերի խաղողը (Տավուշ, Վայոց Ձոր) բերել Արարատյան դաշտ։

Դեղձեր էլիտար բնակարանների փոխարեն․ Հայաստանում նոր տեսակի այգիներ կտնկեն

Բայց 2000–ականներին ֆիլոքսերան թափանցել է նաև այստեղ։ Հնարավոր պատճառներից մեկն արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի խաղողի այգիներն են, որոնք տնկվել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Էռնեկյանն Արարատյան դաշտ է բերել խաղողի արտասահմանյան տնկիներ, որոնք կայուն են ֆիլոքսերայի նկատմամբ, բայց իրենց վրա ունեցել են դրա օջախներ (թեև ազգային օրենսդրության համաձայն, Արարատյան դաշտում նման տեսակներ չի կարելի տնկել)։

Էրիվանյան խաների այգիները, կամ ինչպես Հայաստանում խաղողի հին տեսակներ հայտնաբերեցին

Ֆիլոքսերան շատ արագ է փոխանցվում։ Այն կարելի է մի խաղողի այգուց տեղափոխել մյուսը նույնիսկ կոշիկի ներբաններով։

Մի քանի գյուղացիներ տուժել են ֆիլոքսերայից, իսկ ինչպե՞ս պետք է օգնել նրանց։ Էկոնոմիկայի նախարարությունը չունի այդ հարցերի պատասխանները։

Նման այգիների խաղողը կարելի է ուտել. ֆիլոքսերան չի վարակում այն։ Որթն ուտում է միայն տնկիների արմատները` զրկելով դրանք սննդարար նյութերից։ Այդ դեպքում խաղողի այգին պետք է շատ ջրել, բայց այն քիչ բերք է տալիս։

Մնում է խաղողի այգին պատվաստել հատուկ արմատների վրա, որոնք կայուն են ֆիլոքսերայի նկատմամբ։ Այստեղ նույնպես երկու թերություն կա։ Առաջին հերթին, պատվաստված տունկն ավելի քիչ բերք է տալիս, երկրորդ, այն ավելի կարճ է ապրում։ Բայց դա միակ քայլն է, որի շնորհիվ կարելի է պահպանել խաղողի այգին։

Պետությունը բիզնեսին ավելի շատ կտա, քան կստանա. ի՞նչ փոփոխության են ենթարկվելու հարկերը

Բայց այդ որոշումն էլ ունի իր գինը։ Նման հիվանդադիմացկուն արմատն արժե մոտավորապես մեկ դոլար։ Իսկ մեկ հեկտարի դեպքում պետք է 1800–2600 արմատ։ Բայց դրանք պետք է գնել 20-30 տոկոս պաշարով, որովհետև արմատների մի մասը չի աճում խորթ որթերի հետ։ Արդյունքում մեկ հեկտարի համար պահանջվում է ավելի քան մեկ միլիոն դրամ։ Դա այն դեպքում, որ Հայաստանում ամենահաջողակ այգիներից վաստակում են 2-2,5 միլիոն դրամ։

FAO–ի ծրագրով` (ՄԱԿ–ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն) Արարատյան դաշտում արդեն ստեղծվել է կոլեկցիոն խաղողի այգի։ Այստեղ հավաքում են հայկական աբորիգեն խաղողի տեսակները։ Նաև արդեն սկսել են բազմացնել հիվանդակայուն արմատներ։ Անցկացրել են փորձնական էտում, բայց լայնամասշտաբ պետական ծրագիր առայժմ չկա։