Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցում է Ռուսաստանի հետ. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունը նոր ատոմակայան կառուցելու հարցով բանակցում է ռուսական կողմ հետ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս մասին ասել է ՌԻԱ Նովոստիի թղթակցին։

Հուլիսի 15–20–ին Ավինյանը աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել։ Այցի ընթացքում նա ելույթ է ունեցել միջազգային գիտաժողովում, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում։

«Մեր էներգետիկ համակարգը հիմնված է երեք սյան վրա` ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա ու հիդրոէներգետիկա», – պարզաբանել է փոխվարչապետը։

Նրա խոսքով` երեքն էլ գրեթե նույն քանակության էներգիա են տալիս։ Այդ համատեքստում Ավինյանն ընդգծել է, որ Հայաստանի չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից։

Ատոմակայանի նորոգումն ավելի երկար կտևի. Հայաստանն ու Ռուսաստանը նոր ժամկետներ են քննարկում

«Մենք հիմա արդեն դիտարկում ենք Մեծամորի ատոմակայանի փակումից հետո նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները», – ավելացրել է նա։

Ավինյանի խոսքով` հայկական կողմն այդ հեռանկարն արդեն քննարկում է ռուս գործընկերների հետ։

Թուրքիայում վախենում են, որ Մեծամորի ԱԷԿ–ում վթար կլինի, և «պատրաստվում» են դրան

Հայաստանի ատոմակայանը գտնվում է Մեծամորում, Երևանից 28 կմ հեռավորության վրա։ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց մինչև 2026 թվականը երկարացնել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը` նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգման պատճառով։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը կիրականացվի 270 մլն դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին։ Մեծամոր քաղաքի մոտ գործող ատոմային էլեկտրակայանը միակն է տարածաշրջանում։

Գազային «դավադրություն» և իրական պատճառներ. ինչո՞ւ էր Հայաստանում «թռչկոտում» լույսը