Դարձիր նոր Վոլոչկովա. Վարդան հայտարարել է «շպագատի» մարաթոնի մեկնարկի մասին

Եռամսյա մարաթոնի երեք հաղթողները մրցանակներ կստանան ու կհրավիրվեն Վարդայի ակումբի խնջույքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ. 17 հուլիսի - Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram–ի իր բաժանորդների շրջանում հայտարարել է «շպագատի» երրորդ մրցույթ-մարաթոնի մասին։

Վարդան լուսանկար է հրապարակել ու մեկնաբանություն գրել.

«Այս ուրախ լուսանկարով ուզում եմ հայտարարել շպագատի երրորդ մարաթոնի մասին։ Մարաթոնի տևողությունն ընդամենը երեք ամիս է, բայց աղջիկներն այդ ընթացքում ցնցող արդյունքներ են ցույց տալիս»։

Վարդան լուսանկարներ է հրապարակել նաև իր ակումբի անդամ մի քանի աղջիկներից, որոնք Անաստասիա Վոլոչկովայից վատ չեն շպագատ նստում։

«Պայմաններն այնպիսին են, որ նորեկները հաղթելու մեծ հնարավորություններ ունեն։ Հաղթելու է ոչ թե նա, ով շպագատ կնստի, այլ նա, ով կլավացնի իր արդյունքը։ Մենք չափում ենք, թե քանի սանտիմետր է պակասում շպագատից, իսկ նրանք, ովքեր շպագատ են  նստում, ձգվում են «մինչև  մինուս»։  Արդյունքը կլինի խորանարդիկների թիվը, որոնցից նրանք «կկախվեն»,- գրում է  աշխարհի չեմպիոնը։

Էրոտիկ պարի տեսանյութ հրապարակելը հեշտ չէ. Վարդան ցույց է տվել` ինչպես է պտտվում ձողի վրա

Վարդան հայտնում է, որ երեք հաղթողները դիպլոմներ ու նվերներ կստանան։ Նրանց անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 12–ին` Vardaladiesclub–ի ծննդյան օրը։

Նա խոստանում է  տոնակատարության առիթով աղջիկների համար խնջույք կազմակերպել։