ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Այսօր երեկոյան խոշոր բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև։
Ինչպես տեղեկացնում է hetq.am պարբերականը, վիճաբանությունը ծագել է, երբ ոստիկանները փորձել են պատ կազմել և բացել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են, ինչից և ծնվել է բախումը։
Քարերի տեղատարափի ներքո, որոնք նետում էին ցուցարարները, ոստիկանությունը հետ նահանջեց: Կան վիրավորներ:
Վիրավոր ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց: Ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Սևան–Երևան ճանապարհը բացվեց. բողոքի ակցիայի մասնակիցները պայման ներկայացրին կառավարությանը
Նշենք, որ այսօր առավոտից Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել:
Ճանապարհը փակողները պահանջում են հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: