Արտակարգ դեպք Երևանում. Խանջյան փողոցի թունելում կոնտեյներ է շրջվել

Շորժա տեղափոխվող կոնտեյները բախվել է թունելի պատին և ընկել` վնասելով մեկ այլ ավտոմեքենայի դիմացի հատվածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Երևանի Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում այսօր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։ Shamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 10։45-ի սահմանում MAZ մակնիշի ավտոմեքենայի կցորդիչի վրա տեղադրված կոնտեյները փողոցի թունելի սկզբնամասում բախվել է պատին և ընկել։

Արտառոց դեպք Երևանում. մահացած տղամարդու երակում ներարկիչով ասեղ է եղել

«Տուժածներ չկան, սակայն կոնտեյների ընկնելու հետևանքով վնասվել է նշված հատվածով անցնող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը»,– հայտնում է կայքը։

Երևանում 36 տարեկան տղամարդը կտրել է երակները. պատճառը կնոջ հետ վե՞ճն է

Կոնտեյների տերը հայտնել է, որ այն տեղափոխվում էր Շորժա` որպես հանգստի սենյակ օգտագործելու նպատակով:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ողբերգական վթար ՌԴ–ում. կրկին հայեր են մահացել, զոհերի թվում 4 և 6 տարեկան երեխաներ կան