Ադրբեջանցիները գիշերը Նախիջևանից կրակել են Ելփին գյուղի վրա

Հուլիսի 16-ի լույս հուլիսի 17-ի գիշերը խաղաղ չի եղել Նախիջևանի սահմանին գտնվող Ելփինի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Այս գիշեր ադրբեջանցիները Նախիջևանից կրակել են Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ–ն հերքում է կրակոցների մասին լուրերը
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այո՛, եղել են կրակոցներ, որոնց հայկական կողմը պատասխանել է: Այսինքն՝ եղել է փոխհրաձգություն: Գյուղի ուղղությամբ կրակոցները եղել են ոչ մեծ տրամաչափով և ոչ մեծ ինտենսիվությամբ: Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրին»,- ասաց ՀՀ ՊՆ խոսնակը:

Հայաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է․քաղաքագետը՝ զորավարժությունների մասին