Ի՞նչ է «գագաչաթը» կամ ի՞նչ կապ ունի Գարիկ Մարտիրոսյանը Իրինա Շեյքի բաժանման հետ

Ինչու է Գարիկ Մարտիրոսյանը ռուսերենով մեկնաբանում ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի ինսթագրամյան նկարը և ինչ կապ ունի ռուսական մոդել Իրինա Շեյքը այդ ամենի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Արդեն մեկ շաբաթ է, ինչ ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի ինստագրամյան էջը ողողված է ռուսական լսարանի մեկնաբանություններով: Կա վարկած, որ դերասան Բրեդլի Քուփերի և ռուս մոդել Իրինա Շեյքի բաժանման պատճառը սկանդալային երգչուհի Լեդի Գագան է: Այդ բամբասանքներից ելնելով ինստագրամում ռուս օգտատերերը «պատերազմ» են հայտարարել երգչուհուն:

Տեղդ իմացիր, հարգելի՛ Ալեքսեյ. Չումակովը և Լևինան կռվել են Գարիկ Մարտիրոսյանի համար

Լեդի Գագայի  մեկնաբանությունների հատվածը կատակով «գագաչաթ» են անվանում: Ոմանք այդ մեկանաբանություններում վատաբանում են երգչուհուն՝ մեղադրելով նրան զույգի բաժանման մեջ, ոմանք իրենց հին դահուկներն են վաճառում, ոմանք էլ պաշտպանում են երգչուհուն:

Երգչուհու նկարի մեկնաբանությունների բաժնում տեղ են գտել ոչ միայն սովորական օգտատերերի, այլև ռուսական շուոբիզնեսի հայտնի ներկայացուցիչների մեկնաբանությունները: Comedy Club-ի հիմնադիրներից  Գարիկ Մարտիրոսյանը, նույնպես մեկնաբանել է Լեդի Գագայի այդ լուսանկարը՝ իրեն բնորոշ հատուկ հումորով:

Կիսաբաց կրծքեր ու նրբագեղ կանայք Կաննում. Էլթոն Ջոնի «սրտիկ» ակնոցը ստվերում է մնացել

«Խառլամով, ինձ հետ զանգիր» - գրել է նա:

Այս ամենն արվում է իրենց հայրենակից, ռուս մոդել Իրինա Շեյքին ամեն կերպ աջակցելու համար:

Ժամանակին Երևանի փողոցներով աստղեր էին քայլում, կամ ո՞վ արգելեց խորովածը «Հայֆիլմում»

Նշենք, որ չնայած նրան, որ Լեդի Գագան ժխտում է Բրեդլի Քուփերի և իր հարաբերությունների մասին տարածված լուրերը, այնուամենայնիվ, դեղին մամուլի աչքից ոչինչ չի վրիպում: Բամբասանքներ են պտտվում, որ երգչուհին արդեն տեղափոխվել է դերասանի առանձնատուն և բնակվում է նրա հետ: