ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnk. Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել արնաշաղախ մի տղամարդ: Նա 36 տարեկան է և ապրում է մայրաքաղաքում:
Տղամարդը նշված բժշկական կենտրոնի մոտակայքում գտնվող ձորակում կտրել է ձեռքերից մեկի արյունատար երակները, որ կյանքին վերջ տա: Տարածքում ձկնորսություն անող անձինք, տեսնելով նրան, անմիջապես հանել են ձորից ու հասցրել հիվանդանոց, որտեղ բժիշկները փրկել են կյանքը:
Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից
Ըստ լուրերի՝ տղամարդը կնոջ հետ վիճել է, ինչից հետո էլ դիմել է այդ ծայրահեղ քայլին:
Երևանում 50-ամյա կինը նետվել է պատուհանից, արնաշաղախ կնոջը նկատել են անցորդները
Սա է եղել ինքնասպանության փորձի հիմնական պատճառը, թե այլ պատճառներ էլ կան, կպարզեն իրավապահները: