Պատմական արդարությունը վերականգնվել է. Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Եվպատորիայի հայկական եկեղեցու շենքը օգտագործվել է որպես պահեստ, այնուհետև այնտեղ տուն–ինտերնատ են բացել ծերերի և հաշմանդամների համար։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Եվպատորիայի հայկական վանքն ու ծխական դպրոցը անժամկետ և անհատույց պայմանով փոխանցվել են տեղի Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի «Սուրբ Նիկողայոս եկեղեցի» կրոնական կազմակերպությանը։

Վրաց-ադրբեջանական սկանդալ. Դավիթ Գարեջիից ադրբեջանցի սահմանապահները սրբապատկերներ են հանել

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի Ղրիմը` հղում անելով ազգամիջյան հարաբերությունների և արտաքսված քաղաքացիների հարցերով պետական կոմիտեին, անհատույց օգտագործման մասին համապատասխան որոշումը ընդունվել էր միջգերատեսչական կառավարական հանձնաժողովի նիստին, որը տեղի է ունեցել Ղրիմի փոխվարչապետ Լարիսա Օպանասյուկի ղեկավարությամբ։

Գերատեսչությունում նշել են, որ Ղրիմի սեփականություն հանդիսացող հայկական վանատունը, նախկինում պատկանում էր «Ծերերի և հաշմանդամների համար նախատեսված Եվպատորիայի տուն-ինտերնատին»՝ օպերատիվ կառավարման իրավունքով։

«Սուրբ Նիկողայոս եկեղեցի» կազմակերպության ղեկավարի տեղակալ Անահիտ Իսրայելյանի կարծիքով` իշխանություններն իրենց որոշմամբ վերականգնել են պատմական արդարությունը։

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»

«Աստված տալիս է սրտի ցանկությամբ։ Մենք ամբողջ սրտով, ամբողջ գիտակցությամբ ցանկանում էինք և ստացանք Աստծուց», – ավելացրել է նա ՌԻԱ Նովոստի Ղրիմին տված հարցազրույցում։

Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմից հետո Եվպատորիայի հայկական եկեղեցու շենքը օգտագործվել է որպես պահեստ, այնուհետև այնտեղ տուն–ինտերնատ են բացել ծերերի և հաշմանդամների համար։

ԽՍՀՄ փլուզումից հետո Եվպատորիայի իշխանությունները թույլ տվեցին Հայ առաքելական եկեղեցու տեղի համայնքին եկեղեցին և դպրոցն օգտագործել իրենց նշանակությամբ։ Իսկ 1999 թվականին վանքի սեփականատերը` քաղխորհուրդը, համաձայնել էր այն փոխանցել համայնքին։ Սակայն հետո Սևաստոպոլի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել եկեղեցու և եկեղեցական կառույցների սեփականության իրավունքի գրանցումը։ Արդյունքում այդ օբյեկտները գրանցվեցին որպես Ղրիմի սեփականություն։

Արամ Ա–ն կմեկնի Հալեպ ` օծելու Սուրբ Քառասնից Մանկաց եկեղեցին

Արդեն 2015 թվականի հունվարին Եվպատորիայի վարչակազմի ղեկավար Անդրեյ Ֆիլոնովը, Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի հանձնարարությամբ հանդիպում անցկացրեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկեց հայկական վանատան հարցը, որն իր մեջ ներառում է եկեղեցին, կիրակնօրյա դպրոցն ու վանահոր տունը (որտեղ գտնվում է ինտերնատի ադմինիստրացիան)։

Այդ ժամանակ էլ Ֆիլոնովն ընդգծեց, որ շենքը պետք է փոխանցել հայկական կրոնական համայնքին։ Սակայն 10 ամիս անց հայտնի դարձավ, որ Ղրիմի նախարարների խորհուրդը տուն–ինտերնատին օպերատիվ կառավարման է հանձնել հենց վանքը, ծխական դպրոցի նախկին շենքն ու վանահոր տունը։

Եվպատորիայի հին հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին քաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Այն կառուցվելէ առաջին փայտե վանքի տեղում, որն այրվել է 1704 թվականին։ Նոր եկեղեցու հիմնաքարը դրվել է 1817 թվականին հայկական սփյուռքի կողմից, սակայն գումարը սկզբում չի բավականացրել և շինարարությունը ձգձգվել է մեկ տարով և ավարտվել 1830 թվականին։