Սևանից վերցված ջրի հետազոտության արդյունքում միայն 2 տարածքում են չնչին շեղումներ եղել

Ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Սևանա լճի 11 տարբեր տարածքից վերցված ջրի փորձանմուշների հետազոտության արդյունքում միայն երկուսում են հայտնաբերվել չնչին շեղումներ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը

«Երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ մեր հետազոտություններով դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է»,–գրել է նախարարը:

Նա հայտնում է նաև, որ հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Պաշտոնյաները լողում են Սևանում, իսկ մասնագետը նրանց մեղադրում է անգործության համար

Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ.–ի ամռանը։ Սակայն ի տարբերություն այս տարվա, անցյալ տարի այդ գործընթացը սկսվել էր հուլիսի երկրորդ կեսին։

Տիգրան Ավինյանը ԱՄՆ ֆորումում խոսել է Սևանա լճին սպառնացող վտանգի մասին