Ռուս սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան թմրանյութեր ներկրելու հերթական փորձը

Իրանի քաղաքացին մեթամֆետամինը թաքցրած է եղել ավտոմեքենայի նստատեղի տակ, բայց ծառայողական շանը խաբել չի հաջողվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները կանխել են «Ագարակ» հսկիչ–անցակետով Իրանից Հայաստան անօրինական կերպով թմրանյութեր ներկրելու փորձը, հաղորդում է վարչության մամուլի ծառայությունը։

Ռուս սահմանապահները թմրանյութերի մատակարարի են բռնել հայ–իրանական սահմանին

Անօրինական բեռը նկատել են հուլիսի 14–ին ԻԻՀ քաղաքացու վարած մեքենան զննելու ընթացքում։

Թմրանյութերի մաքսանենգության փորձ` Հայաստան - Իրան սահմանին. ԱԴԾ-ն կանխել է

Սահմանապահները ծառայողական շան հետ միասին գտել են սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածով փաթեթ, որը, ենթադրաբար, մեթամֆետամին է։ Արգելված նյութերը թաքցված են եղել ավտոմեքենայի նստատեղի տակ։

Հայտնաբերված փաթեթը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին` փորձաքննություն անցկացնելու և միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Իրանի քաղաքացին ձերբակալված է։

Տրամադոլ, մեթադոն, կոդեին... ՊԵԿ–ը կանխել է թմրանյութերի տեղափոխման մի շարք փորձերը