Պետական համակարգը քննադատած աշխատակցին Զարուհի Բաթոյանն ազատել է աշխատանքից

Իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն աշխատանքից ազատվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խարդախության զոհ է դարձել

«Օհանյանն աշխատանքից ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով»,–հայտնեցին նախարարությունից։

Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018–ի սեպտեմբերի 4–ին։

Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթը գրում էր, որ օրերս Արսեն Օհանյանը Facebook-ով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: «Եվ նկատենք, անկախ այն բանից, թե ինչ բովանդակություն ունի պաշտոնյայի գրառումը, միևնույն է, երևույթն ինքնին խոսում է այն կարևորագույն խնդրի մասին, որ պետական կառավարման օղակներում իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», և շունը տիրոջը չի ճանաչում»,–գրել էր թերթը։

Պետությունը կֆինանսավորի բռնության ենթարկված կանանց 2 ապաստարանի. նախարար

Թերթի տեղեկություններով` իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը եւ նրա տեղակալ Արսեն Օհանյանը: