Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խարդախության զոհ է դարձել

Հանրահայտ երաժիշտը գումար է տվել մեկին ու երեք տարի անց դիմել իրավապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտի Օրբելյանը դիմել է իրավապահներին` հայտնելով, որ խարդախության զոհ է դարձել։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Գեներալ են ներկայացել ու գումար հափշտակել. ԱԱԾ–ն խաբեության նոր դեպք է բացահայտել

Նա հայտնեց, որ Օրբելյանն այդ մասին դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահին։

«Սակայն այնտեղից դիմումը փոխանցվել է ոստիկանություն։ Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,– ասաց Գաբրիելյանը։

Ոստիկանությունում նաև հաստատեցին, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին։

Դեպքի այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին։

Զգուշացեք. խաբում են. Հայաստանի բջջային օպերատորներից մեկը հաքերների թիրախում է հայտնվել

Shamshyan.com-ն այս դեպքի վերաբերյալ հայտնում է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում կնքված առք ու վաճառքի պայմանագրով Օրբելյանը Գ. Մ.-ին պարտքով 600 000 ԱՄՆ դոլար է փոխանցել։ 3 տարի անց նա իրավապահներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելով տիրացել է այդ գումարին։

«Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի» նախկին տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել