Նոր ստուգումներ Գյումրիում. մսի վաճառքով զբաղվողներին զգոն են պահում. լուսանկարներ

Եթե առաջիկա օրերին թերությունները չվերացնեն, մսամթերքի վաճառքով զբաղվող առևտրային կետերի գործունեությունը վերջնականապես կկասեցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն այսօր` հուլիսի 16-ին, կրկին վերահսկողական շրջայց կատարեցին Գյումրու շուկայում տեղակայված մսի տաղավարներում։

ՍԱՏՄ–ն` տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, հուլիսի 9-ին շրջայց էր կատարել Գյումրիում: Ավետիսյանը սարսափել էր տեսածից։ Շրջայցից հետո ժամանակավորապես կասեցվել էր մսամթերքի տաղավարների գործունեությունը՝ մի շարք թերությունների և սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով: Մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները դրանից հետո խոստացել էին ժամանակի ընթացքում վերացնել թերությունները և վերաբացել էին իրենց կետերը։

Նոր ստուգումներ Գյումրիում. մսի վաճառքով զբաղվողներին զգոն են պահում. լուսանկարներ

Այսօրվա շրջայցը նպատակ ուներ ստուգել թարմ մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը, սակայն, ինչպես պարզվեց տեղում, միայն մի քանիսն էին այս ընթացքում որոշ չափով վերացրել թերությունները:

Էկոաղետ Գյումրիում. ի՞նչ վնաս կհասցնի կենդանիների բացօթյա գերեզմանոցը. լուսանկարներ

«Այն թերությունները, որոնք դեռ կան և չեն բավարարում մեր պահանջները, պետք է վերացվեն: Մենք այսօր տնտեսվարողների հետ հանդիպել և հրահանգել ենք, որ վերացնեն թերությունները, իսկ ծառայության տեսուչները հետևողական աշխատանք պետք է տանեն ամեն օր։ Տնտեսվարողները պետք է հասկանան, որ հսկողությունն ամենօրյա է,- նշեց ՍԱՏՄ Շիրակի մարզի կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Մկրտչյանը հավելելով։– Մենք սպառողի կողքին ենք, որպեսզի սպառողը ստանա անվտանգ սնունդ: Կարծում եմ` մեր այս այցերը զգոն կպահեն տնտեսվարողներին»:

Շրջայցի ժամանակ տնտեսվարողներից մեկը տեսուչներին խոստացավ վերացնել այդ թերությունները:

Նոր ստուգումներ Գյումրիում. մսի վաճառքով զբաղվողներին զգոն են պահում. լուսանկարներ

«Եթե պետք է, ու խոսք ենք տվել, ուրեմն մեր խոսքի տերը լինենք: Ժամանակ ենք վերցրել մինչև հուլիսի 25–ը, և այդ ժամանակ այդ հարցերը պետք է կարգավորենք»,– ասաց նա:

Նոր ստուգումներ Գյումրիում. մսի վաճառքով զբաղվողներին զգոն են պահում. լուսանկարներ

Նշենք, որ այս անգամ թերությունների վերացման համար վերջնաժամկետ նշանակվեց հուլիսի 25-ը: Այս ընթացքում տաղավարներն ու վաճառքի կետերը պետք է լուծեն ջրի, անասնաբուժասանիտարական փորձաքննության պիտակների, սառնարանների հարցը: Եթե այս անգամ էլ չկատարեն պահանջները, ապա կետերի գործունեությունը վերջնականապես կկասեցվի: Հավելենք, որ ըստ պատասխանատուի ուսումնասիրության կենթարկվեն նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մարմինները:

Բացի մսամթերքի կետերից և տաղավարներից, հետևողական աշխատանք տարվելու է նաև Գյումրու ամբողջ շուկայի տարածքում: