Նիկոլ Փաշինյանը հուսով է` տաքսու վարորդներն ու կրպակավարները լավ կընդունեն զբոսաշրջիկներին

ՀՀ վարչապետը զբոսաշրջության վերաբերյալ ցուցանիշներ է հրապարակել ու հայտնել, որ Հայաստանից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով շատ օտարերկրացի է ժամանել մեր Հայաստան, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին: Facebook-ում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ` մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին»,– գրել է նա:

Փաշինյանը նաև շեշտել է, որ մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը եւ մեծացնում տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը:

Փաշինյանը կարծում է, որ դեմոգրաֆիական խնդրի լուծումը պետք է անցյալում փնտրել

Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն այս տարի 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի։

Փաշինյանն օպերատիվ շտաբ է ստեղծել` աղետների դեմ պայքարելու համար