Մեղադրանք է առաջադրվել գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն և նրա ընկերոջը

Առանձնապես խոշոր չափերի գումար պահանջելով` տուժողների նկատմամբ բռնություն են կիրառել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրվել գործարար Կարեն Կարապետյանի որդուն։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Նշենք, որ Կարեն Կարապետյանը Սամվել Կարապետյանի (Տաշիրի Սամո) եղբայրն է։

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը նկարվել է կաթողիկոսի հետ. լուսանկարներ

2019 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 02:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1989թ. ծնված տղամարդ՝ մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքների, ճակատային, ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ: 

Նույն օրը բուժօգնության դիմած քաղաքացին հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ սույն թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, բռնության է ենթարկվել 1990թ. ծնված երիտասարդի և նրան ուղեկցող երեք այլ անձանց կողմից, իսկ հուլիսի 4-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, նույն երիտասարդը թվով 10 անձանց հետ իրեն և ընկերոջը ծեծի են ենթարկել՝ սպանության սպառնալիքներ տալով շորթմամբ պահանջել առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ:  30-ամյա տղամարդը և նրա ընկերը ճանաչվել են տուժող:

Սամվել Կարապետյանի դուստրը Լոնդոնում է․ ի՞նչ է նա կորցրել մառախլապատ Ալբիոնում․ լուսանկար

Օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո նույն օրը, ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի  սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ և պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար:

Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են. տեսանյութ

Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը զանգահարել է տուժողին և հանդիպման կանչել Երևան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև այլ անձինք, երիտասարդը, տուժողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու և վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1990. ծնված երիտասարդին`Ն.Կ-ին, և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: