Մամուլի ասուլիս` «Բայքթոն Երևան-2019» մարաթոն-հեծանվավազքի թեմայով

«Բայքթոն Երևան-2019» մարաթոն-հեծանվավազքին, որը կմեկնարկի Հյուսիսային պողոտայից:
Sputnik

Հուլիսի 17-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված Երևանում կայանալիք «Բայքթոն Երևան-2019» մարաթոն-հեծանվավազքին։

Մամուլի ասուլիսին կմասնակցեն միջոցառման կազմակերպիչ «Bikeathon Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Հայրապետ Էկմեկջյանը, նույն կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Գարեն Հարբոյանը և թիմի անդամ Սաթի Կասարջյանը:

«Բայքթոն Երևան-2019»-ին կմասնակցեն մոտ 250 քաղաքացիներ, այդ թվում սահմանափակ կարողություններով անձինք` անվասայլակներով: Երթուղին կանցնի Հյուսիսային պողոտայից Աբովյան և Բեյրութի փողոցներ, այնուհետև` Հաղթանակ կամրջով Իսակովի պողոտա, ապա մինչև Արգավանդի խաչմերուկ և նույն ուղղությամբ` հետադարձ:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: