Էկոլոգիական հարցերը մեզ մոտ ընդհանրապես լուծված չեն, իսկ ամենամեծ խնդիրը թափոններն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է բնապահպան Կարինե Դանիելյանը։
«Թիֆլիսից գալիս ես՝ մաքուր, գեղեցիկ, կանաչ, հասնում ես Հայաստան՝ աղբով է դիմավորում»,-ասել է Դանիելյանը։
Այս առումով, ըստ բնապահպանի, ունենք երկու հիմնական խնդիր․նախ բնակչության էկոլոգիական ցածր մշակույթը և ապա՝ քաղաքական կամքի բացակայությունը բնապահպանական խնդիրները լուծելու հարցում, որը շատ լուրջ վտանգ է պարունակում։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ աշխարհը խորտակվում է աղբի մեջ, իսկ թափոնների առաջացման տեմպերը միայն արագանում են։ Աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանշային ցուցակում Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում:
Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացուն տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն (2017-ին Հայաստանում, ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն):