ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Երևանն ու Թեհրանը, ըստ ամենայնի, կսկսեն միմյանց հետ առևտուր անել ազգային արժույթներով: Mehr իրանական գործակալությունը հայտնում է, որ այս մասին ասել է Իրան-Հայաստան համատեղ առևտրային պալատի նախագահ Էրվիկ Յարիջանյանը:
«Մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում երկու երկրների ամուր արժույթով, այսինքն` ռիալով ու դրամով բիզնես վարելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Այդ նպատակով նախատեսվում է ֆինանսավարկային կազմակերպության ստեղծել։
Յարիջանյանն ընդգծել է, որ փոխայցելությունները, ցուցադրությունների կազմակերպումն ու երկու երկրների ներուժի օգտագործումը առաջնահերթ է կողմերի համար։
Հայաստանը գլոբալ գործընթացների կենտրոնում է. Արզումանյանը՝ Իրանի և Վրաստանի վերաբերյալ
Խոսելով Մեղրի ազատ տնտեսական գոտու մասին՝ նա նշել է, որ այդ գոտու ակտիվացումը թույլ կտա իրանական գործարաններն ու սպասարկման համակարգերը միացնել ԵԱՏՄ համակարգին։
Յարիջանյանն ավելացրել է, որ համաձայնեցումից հետո հաջորդ ամիս Հայաստան կուղևորվի իրանական 100–հոգանոց պատվիրակությունը:
Նրա խոսքով` երկու երկրների առևտրի ընդհանուր ծավալը կազմում է 300 մլն դոլար: Էներգետիկան Իրանի և Հայաստանի միջև համագործակցության հիմնական ոլորտն է:
«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը