Երևանում կայացած «Միսս Աշխարհ Արմենիա 2019» գեղեցկության մրցույթի ժյուրին միաձայն քվեարկեց Լիան Ոսկերչյանի օգտին։ 20-ամյա գեղեցկուհին կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային 69-րդ մրցույթում, որը տեղի կունենա Լոնդոնում, դեկտեմբերի 14-ին:
Լավագույն 5-յակում հայտնվեցին Լիանա Ոսկերչյանը, Մոնիկա Գրիգորյանը, Անետա Գաբրիելյանը, Լիանա Իսրայելյանը և օնլայն քվեարկության արդյունքում «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին արժանացած Միլենա Տարյանը Զոր Զելանդիայից։
Կային նաև այլ տիտղոսներ և տիտղոսակիրներն. «Մամուլի համակրանք» մրցնակին արժանացավ Լիանա Ոսկերչյան, իսկ «Միսս համերաշխություն» դարձավ Էլեն Սիմոնյանը։