Չաքրյան․ «Թուրքիայի գնած C-400-ը Հայաստանի սահմանին տեղադրելու իմաստ չկա»
© Sputnik
Հակոբ Չաքրյանը նշում է, որ Թուրքիան C-400 համակարգերի կարիքը չունի, դրանք ձեռք է բերել, ըստ ամենայնի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև բալանսը պահելու համար։
«Թուրքիայի գնած C-400 ռուսական համակարգերը Հայաստանի սահմանին տեղադրելու իմաստ չկա․ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք չէ»,– ասում է Չաքրյանը։
Ինչ վերաբերվում է C-400-ն օգտագործելուն՝ թուրքագետը նշում է․ այդ ո՞վ պետք է հարձակվի Թուրքիայի վրա, որ ստիպված լինի դրանք օգտագործել, ո՞ւմ դեմ պետք է օգտագործի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը սկսել է C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիա։
Թուրքիան Ռուսաստանից կարող է գնել C-400-երի ևս մի քանի մարտկոց. պաշտոնաթող գեներալ