Անվտանգ երթևեկություն. նոր փոփոխություն Երևանում

3D անցումը վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա և ստիպում է նվազեցնել արագությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Երևանում 3D հետիոտնային անցում է ստեղծվել։ Այս մասին լուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Խելահեղ երթևեկության հետևանքները. ինչպե՞ս պայքարել դրա դեմ

«Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց»,–տեղադրված լուսանկարների կից գրել է Կարապետյանը և օգտագործել #ԱնվտանգԵրթևեկություն հեշթեգը։

3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը։