Աբովյանում կատարված սպանությունը բացահայտվել է. հայտնի է մահացածի ինքնությունը

34-ամյա տղամարդու սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 15-ին։ Նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում հայտնաբերվել է նրա արնաշաղախ դին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Աբովյանում երեկ երեկոյան տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն` նշելով, որ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալված է։

ՔԿ տվյալներով` 34-ամյա տղամարդու սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 15-ին։ Նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում հայտնաբերվել է նրա արնաշաղախ դին։

Գյուղին սպառնացող հրդեհը մարելու համար խաչիկցիներն անցել են հայ–ադրբեջանական սահմանը

Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել սպանության դեպքից։ Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն` հանցագործությունը կատարելու կասկածանքով քննչական մարմնի կողմից ձերբակալված տղամարդն ու սպանվածը իրար ճանաչել են, իսկ տեղի ունեցածն էլ իր նախապատմությունն ունի։ Նախորդ ամիս նրանք հենց Աբովյանում թունդ վիճել են։ Պատճառը եղել է մեկը մյուսին դիտողություն անելը։

Վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Ամենայն հավանականությամբ` երեկ տեղի ունեցած սպանությունը հիշյալ վեճի շարունակությունն էր։ Այս դեպքում պարզաբանումներին ավելի շատ անձինք են մասնակցել։

Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին: Նրան մահացու վնասվածքներ հասցնողը նույն քաղաքի բնակիչ է` ծնված 1986 թվականին։

Նախաքննությունը շարունակվում է:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդու մարմնի վրա առկա են եղել հրազենի, սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետևանքով առաջացած վնասվածքներ։