Ծիծեռնակաբերդի հրդեհը պատահական չէր. ո՞վ է հրդեհել կանաչ տարածքը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզել է, որ Ծիծեռնակաբերդի անտառի՝ մարզահամերգային համալիրին հարակից տարածքում բուսածածկ տարածքը հրդեհել են երկու մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Հուլիսի 14-ին Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հուժկու հրդեհը մարդկային ձեռքի գործ է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկել. տեսանյութ

Տարածված հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 14-ին քաղաքացիներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն և հայտնել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:

Նախարարությունն այդ հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն, որ միջոցներ ձեռնարկեն հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Խոտի մեջ նետած ծխախոտի «ուժը», կամ ում շահերից է բխում անապատացված Հայաստանը

Հիշեցնենք, որ հուլիսի 14–ին` Ծիծեռնակաբերդի մոտակայքում, իսկ հուլիսի 13–ին` Երևանի Բուսաբանական այգում բռնկված հրդեհներին տրվել էր բարդության` «ԲԻՍ 1» աստիճան։ Հրշեջներին դժվարությամբ էր հաջողվել մարել դրանք։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկած հրդեհը մարվել է. տեսանյութ