Երևանում 50-ամյա կինը նետվել է պատուհանից, արնաշաղախ կնոջը նկատել են անցորդները

Ինքնասպանության փորձ արած 50-ամյա կնոջ ամուսինը վերջերս է մահացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ 50-ամյա մի կին ինքնասպանության փորձ է արել։  Sputnik Արմենիայի տեղեկություններով` անցորդները նկատել են շենքի բակում ընկած արնաշաղախ կնոջը և անմիջապես ահազանգել 1-03։

Դանակահարություն Երևանում. տղամարդը մահացել է` առանց գիտակցության գալու

Կինը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ կինը գլխին վնասվածքներ ունի։ Նա ապրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկում, որի բակից տեղափոխվել էր հիվանդանոց։ Հայտնի է դարձել, որ կինը նետվել է երկրորդ հարկում գտնվող իր բնակարանից` կյանքին վերջ տալու նպատակով, սակայն ողջ է մնացել։

Երևանում կինը դանակահարել է ամուսնուն

Նա ի վիճակի չի եղել որևէ կերպ իր արարքը մեկնաբանելու, սակայն հարևանները նշում են, որ նա այդ ծայրահեղ քայլին է դիմել՝ չհաշտվելով մենակ ապրելու հետ։ 50-ամյա կնոջ ամուսինը վերջերս է մահացել։

Մանրամասները պարզում են իրավապահները։

Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից