Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Քաղաքապետի մամուլի խոսնակը վստահեցնում է, որ վարչության պետն ինքն է աշխատանքից ազատվելու ցանկություն հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Ես չեմ կարող ասել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը դժգոհ է եղել Խաչիկ Հակոբյանի աշխատանքից։ Պարոն Հակոբյանն ինքն է աշխատանքից ազատվելու ցանկություն հայտնել, որևէ հորդոր կամ առավել ևս ճնշում չի եղել»,– ասաց նա։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն էլ Facebook–ում գրել է, որ Հակոբյանի դիմում դեռ չի մակագրվել։

«Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

«Միանգամից նշեմ, որ դիմումը կապ չունի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքների հետ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը դրական է գնահատում կենտրոնի աշխատանքները»,– նշել է Կուբատյանը։

Հիշեցնենք` Խաչիկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: 2019թ. ապրիլին, քաղաքապետի որոշմամբ, նշանակվել է աշխատակազմի բնապահպանության վարչության պետ:

«Բուրավետ» պերֆորմանս. Երևանի քաղաքապետարանի դիմաց աղբ թափեցին` ի նշան բողոքի. տեսանյութ