Վրաստանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել

Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել։

Ինչու են ՀՀ քաղաքացուն ձերբակալել Վրաստանում. ՄԻՊ–ը հայտարարություն է արել

Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից, հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․-ին, ով, վրացական կողմի հաղորդմամբ, հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերն է։

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ։