Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկած հրդեհը մարվել է. տեսանյութ

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում 20 հա բուսածածկույթ է այրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել էր երեկ, ժամը 20:24-ին։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկել. տեսանյութ

Այնուհետև դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 3 խումբ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:21-ին։

Ժամը 01:41-ից 02:39-ը երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Խոշոր հրդեհ Երևանում. պտղատու այգիներ են այրվել. լուսանկարներ

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար և 67 փրկարար:

Խոշոր հրդեհ Երևանում, տանիքներ են այրվել, բնակիչներից մեկը ծխահարվել է