Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը

Լողափային հանգստի սեզոնի ամենաթեժ պահին Սևանի կանաչած ջուրը վախեցնում է հնարավոր զբոսաշրջիկներին, իսկ ափամերձ բազում հաստատությունների սեփականատերերն անգործ են մնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Աշոտ Սաֆարյան. Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը հայկական մեդիաոլորտի ամենաքննարկվող թեմաներից է։ Լողափային հանգստի սեզոնի ամենաթեժ պահին կանաչած ջուրը վախեցնում է հնարավոր զբոսաշրջիկներին, իսկ ափամերձ բազում հաստատությունների սեփականատերերն անգործ են մնում։ Ու արդեն ընդունված ու սովորական դարձած ձևով Հայաստանում իշխանության ուշադրությունը խնդրին սևեռելու համար մարդիկ այսօր որոշել էին փակել Երևան–Սևան մայրուղին։

Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը

Բանն այն է, որ ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զգուշացրել էր լճում լողալու վտանգի մասին։ Նա նշել էր, որ ջրիմուռների ծաղկման արդյունքում կանաչած ջուրը տոքսիններ է պարունակում։ Ու թեև լճից պարբերաբար փորձաքննության համար նմուշներ են վերցվում ու փորձաքննության արդյունքները վկայում են, որ ջրի որակը լավացել է, պատկան մարմինները խորհուրդ են տալիս դեռ զերծ մնալ լճում լողալուց։ Կառավարության անդամների կոչերն անհետևանք չեն մնացել, ու լողափերի այցելուների թիվը կտրուկ նվազել է։ Հենց դա է ստիպել մարդկանց փողոց դուրս գալ։ Նրանք պահանջում էին պաշտոնյաներից վտանգների մասին տեղեկություն չտարածել ու թույլ տալ գոնե մեկ ամիս էլ աշխատել։

Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը

«Մենք հսկայական միջոցներ են ներդրել այդ օբյեկտների մեջ։ Մեկուկես–երկու ամիս ենք աշխատում, ու այդ եկամուտով պետք է ամբողջ տարի ապրենք։ Բայց իշխանությունն իր հայտարարություններով զրկում է մեզ հացի գումար վաստակելու հնարավորությունից։ Եթե ջուրը վտանգավոր է, թող կարանտին մտցնեն։ Այդ ջրով նաև Արարատյան դաշտի գյուղատնտեսական հողամասերն են ջրում։ Ի՞նչ է ստացվում, մարդիկ թունավոր ջրով ջրած լոլիկ են ուտում». – ասում են ակցիայի մասնակիցները։

Պաշտոնյաները լողում են Սևանում, իսկ մասնագետը նրանց մեղադրում է անգործության համար

Ցույցի ընթացքում անընդհատ բախումներ էին լինում ակցիայի մասնակիցների ու անցնող քաղաքացիների (որոնց ճանապարհը նրանք փակել էին) միջև։ Վերջիվերջո սթափ հաշվարկը հաղթեց ու «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի միջամտությունը ինչ–որ որոշակիություն մտցրեց լողափերի տերերի ու գործադիր իշխանության միջև։ Պայմանավորվեցին սպասել մինչև չորեքշաբթի` հուլիսի 17–ը։ Գեղարքունիքի մարզի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով` այդ ժամանակ ջրի փորձաքննության նոր արդյունքները պատրաստ կլինեն, իսկ նա դրական լուծում է ակնկալում։ Ինքը` մարզպետը, արձագանքելով ակցիայի մասնակիցների բազում կոչերին, լողացել է լճում (նույնն անցած տարի արել է իր նախորդը` Իշխան Սաղաթելյանը)։ Ջրից դուրս գալուց հետո Սանոսյանը վստահեցրել է, որ ջորը մաքուր է, կարելի է լողալ։

«Մենք այժմ հերթական փորձաքննության արդյունքի ենք սպասում։ Թորոսյանի հետ քննարկել ենք ջրի որակի մշտական վերահսկողության հարցը։ Բայց փաստը մնում է փաստ, կլիմայի գլոբալ փոփոխման և մի շարք այլ հանգամանքների արդյունքում լիճը վտանգված է։ Սա լուրջ ահազանգ է, որի դեմ պետք է շտապ միջոցներ ձեռք առնել», – նշեց մարզպետը լրագրողների հետ զրույցում։

Իսկ տեղացիներից մեկը, ջրի անվտանգությունը ցույց տալու համար, լճից ցուցադրական մեկ բաժակ ջուր խմեց։

Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը

Փորձագետները իշխանությանը մեղադրում են անգործության մեջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը` Սևանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տեղեկատվության պակասի հետևանք համարելով։

Կատարված լաբորատոր որոշ փորձաքննություններից հայտնի է դարձել միայն, որ Սևանում հայտնաբերված ջրիմուռները ցիանոբակտերիաներ են` անաբենա տեսակի, որոնք թունավոր են։

Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը

«Այդ ցիանոբակտերիաները պարունակում են տոքսիններ։ Տոքսիններից որոշները խիստ վտանգավոր են մարդու և կենդանիների առողջության համար։ Կենսաբանական տոքսիններն էլ իրենց հերթին բաժանվում են 2 խմբի` հեպատոտոքսիններ և նեյրոտոքսիններ։ Հեպատոտոքսինները հայտնի են որպես արագ մահվան գործոն, իսկ նեյրոտոքսինները հայտնի են որպես շատ արագ մահվան գործոն»,– առկա տեղեկությունն ու դրա հնարավոր հետևանքը գիտականորեն բացատրեց Գրիգորյանը։

Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից

Նրա խոսքով` այս հնարավոր ռիսկերը գիտական փորձաքննությամբ հերքելու կամ հաստատելու փոխարեն իշխանությունն այսօր նույնիսկ հստակ չի հայտարարում` վտանգավոր է Սևանի ջուրը, թե անվտանգ։ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ վտանգավոր է միայն կանաչ հատվածներում լողալը, իսկ մաքուր ջուրը` անվտանգ։ Գրիգորյանն այս հայտարարությունն անհիմն է համարում` նշելով, որ տոքսինները կարող են անտեսանելի լինել, բայց դա չի նշանակում, թե դրանք անվտանգ են։

Սակայն շատ դժվար է, գրեթե անհնար է մարդկանց բացատրել այդ գիտական նրբություններինը, որոնց գլխավոր խնդիրը հիմա ու այստեղ գումար վաստակելն է։ Հասկանալով դա` կառավարությունը փորձում է ժամանակ շահել, որ մի կողմից պահպանի մարդկանց առողջությունը, մյուս կողմից` չխանգարի լողափի սեզոնին աշխատողներին։ Իշխանությունն այժմ ոսկե միջինն է փնտրում։ Արդյոք կհաջողվի այն գտնել մինչ չորեքշաբթի`պարզ չէ։