Սևանի ճանապարհը կհսկվի նաև ուղղաթիռներից. տեսանյութ

Հուլիս-օգոստոս ամիսներին՝ հատկապես հանգստյան օրերին ու Վարդավառին, ոստիկանությունն ուժեղացված ծառայությունում նաև ուղղաթիռներ կներգրավի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 14-ին աննախադեպ ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևան-Սևան ավտոճանապարհին: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

«Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանը հետևել են ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը:

Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել հարսանեկան մեքենան. հարսն ու փեսան հիվանդանոցում են

Հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Ոչ սթափ վիճակում գտնվող, միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք:

Սևան–Երևան ճանապարհը բացվեց. բողոքի ակցիայի մասնակիցները պայման ներկայացրին կառավարությանը

Հուլիս-օգոստոս ամիսներին՝ հատկապես հանգստյան օրերին ու Վարդավառին սպասվում է հովեկների մեծ հոսք դեպի Սևանա լիճ: Ոստիկանությունն «Արմենիան Հելիքոփտերսի» հետ պայմանավորվել է այդ ժամանակահատվածում ուղղաթիռներ ներգրավել ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում: